Մաքսային բրոքերական ծառայություններ իրավաբանական աջակցությամբ
Հաջող բիզնեսը սկսվում է վստահելի գործընկերներից: Ապահովում ենք Ձեր բեռների արագ, օրինական և անխափան մաքսազերծումը:
Ստանալ խորհրդատվությունՄեր մասին
«ՍՏԱՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկում է մաքսային բրոքերական համալիր ծառայություններ՝ համադրելով իրավաբանական գիտելիքներն ու որակավորված մաքսային ձևակերպումների մասնագետների փորձը: Յուրաքանչյուր ձևակերպում իրականացնում ենք ճշգրիտ, արագ և օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ծառայություններ
Մաքսային հայտարարագրում
Ներմուծման, արտահանման և տարանցիկ հայտարարագրերի ճշգրիտ կազմում և գրանցում մաքսային մարմիններում:
ԱՏԳ ԱԱ (HS Code) դասակարգում
Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ճշգրիտ որոշում, ինչը բացառում է սխալ մաքսատուրքերի հաշվարկը և տուգանքները:
Փաստաթղթերի փորձաքննություն
Ապրանքաուղեկից փաստաթղթերի նախնական ստուգում մինչև բեռի սահմանին հասնելը՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով:
Մաքսային խորհրդատվություն
Մաքսային օրենսդրության, արտոնությունների, մաքսային ռեժիմների և ընթացակարգերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն:
Թույլտվություններ և սերտիֆիկատներ
Անհրաժեշտ սերտիֆիկատների, փորձաքննական եզրակացությունների և թույլտվությունների ստացման աջակցություն:
Շահերի պաշտպանություն
Հայտարարատուի շահերի ներկայացում և պաշտպանություն մաքսային մարմիններում ձևակերպման բոլոր փուլերում:
Ինչու՞ ընտրել STARTEX-ը
Արագություն և հուսալիություն
Բեռների անխափան ձևակերպում և բացթողում սահմանված ժամկետներում:
Իրավաբանական ճշգրտություն
Մաքսային օրենսդրության իմացություն և ռիսկերի չեզոքացում:
Ծախսերի վերահսկում
Ավելորդ վճարումների և տուգանքների բացառում:
Անհատական մոտեցում
Յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունների հաշվառում: