Մաքսային ձևակերպումների ծառայություններ իրավաբանական աջակցությամբ

Հաջող բիզնեսը սկսվում է վստահելի գործընկերներից: Ապահովում ենք Ձեր բեռների արագ, օրինական և անխափան մաքսազերծումը:

Ստանալ խորհրդատվություն

Մեր մասին

«ՍՏԱՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկում է մաքսային ձևակերպումների համալիր ծառայություններ՝ համադրելով որակավորված մաքսային ձևակերպումների մասնագետների փորձն ու իրավաբանական գիտելիքները: Յուրաքանչյուր ձևակերպում իրականացնում ենք ճշգրիտ, արագ և օրենսդրության պահանջներին համապատասխան:

Ծառայություններ

Մաքսային հայտարարագրում

Ներմուծման, արտահանման և տարանցիկ հայտարարագրերի ճշգրիտ կազմում և գրանցում մաքսային մարմիններում:

ԱՏԳ ԱԱ (HS Code) դասակարգում

Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ճշգրիտ որոշում, ինչը բացառում է սխալ մաքսատուրքերի հաշվարկը և տուգանքները:

Փաստաթղթերի փորձաքննություն

Ապրանքաուղեկից փաստաթղթերի նախնական ստուգում մինչև բեռի սահմանին հասնելը՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Մաքսային խորհրդատվություն

Մաքսային օրենսդրության, արտոնությունների, մաքսային ռեժիմների և ընթացակարգերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն:

Թույլտվություններ և սերտիֆիկատներ

Անհրաժեշտ սերտիֆիկատների, փորձաքննական եզրակացությունների և թույլտվությունների ստացման աջակցություն:

Շահերի պաշտպանություն

Հայտարարատուի շահերի ներկայացում և պաշտպանություն մաքսային մարմիններում ձևակերպման բոլոր փուլերում:

Ինչու՞ ընտրել STARTEX-ը

Արագություն և հուսալիություն

Բեռների անխափան ձևակերպում և բացթողում սահմանված ժամկետներում:

Իրավաբանական ճշգրտություն

Մաքսային օրենսդրության իմացություն և ռիսկերի չեզոքացում:

Ծախսերի վերահսկում

Ավելորդ վճարումների և տուգանքների բացառում:

Անհատական մոտեցում

Յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունների հաշվառում: